19:25   14-06-2022
Հայաստանն ու Բուլղարիան ստորագրել են մշակույթի բնագավառում համագործակցության մասին ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը ստորագրել են համագործակցության մասին ծրագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ. համագործակցության մասին ծրագիրը։

Loading...