16:52   20-06-2022
Թուրքը կիլոմետրով ներխուժել է Գորիս, Ներքին Հանդ... ո՞վ է պատասխանատուն. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Սահմանին կրկին մեկ զոհ: Շղթան չի ընդհատվում, իսկ Հայաստանը շարունակում է «խաղաղության օրակարգի» լռությունը: Հայաստանը կլռի այնքան ժամանակ, քանի դեռ համարձակություն չի ունենա վերականգնել սեփական իրավունքներն ու արժանապատվությունը, ինքնահարգանքը: Ներկա կառավարության օրոք դա մեզ «չի սպառնում»: Այս ընդդիմության և նման հասրակության պարագայում էլ մենք որևէ հույս չպետք է ունենանք: ՀՀ իշխանությունը շարունակում է իր կործանիչ քաղաքականությունը, որը հեշտորեն մարսում է մի ամբողջ ազգ ու հասարակություն: Թշնամին օր օրի մոտենում է մեր տներին: Պատերազմից հետո թեկուզ կարճ, բայց ժամանակ կար բոլոր բարձունքները մեր հսկողության տակ վերցնելու համար: Չարվեց ու չի արվելու, քանի դեռ մեր սահմանին, նոր կետերում այդքան վատթար իրավիճակ է:

Loading...