19:13   21-06-2022
Եթե չնչին լինեինք, մեր դեմ այս մասշտաբով չէին պայքարի.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ընդունվեցի «Ռադիո Մարիամում» որպես լրագրող, բայց պետք է զուգահեռ նաև երաժշտական արխիվով զբաղվեի: Անհրաժեշտ էր ձեռք բերել հայ ազգային, հոգևոր և աշխարհիկ երգ ու երաժշտություն: Մեր եթերում այդ ժամանակ շատ չէին ազգային երգերը:

Հայկական երաժշտություն ասվածը լավ չէի պատկերացնում: Ինձ համար այն տրանսպորտում և խանութներում լսվող երգերն էին, բայց դա ինձ ներքուստ դուր չէր գալիս: Ավելին՝ այդ երգերը լսելով, ազգային արժանապատվությունս ոտնահարված էի համարում:

Հայրս դասական երաժիշտ է… Ասում էր՝ դա չէ հայկականը: Իր շատ ձայնապնակներ մնացել էին երկրաշարժի փլատակների տակ: 

Սկզբում ծանոթացա ազգագագրական երգ-երաժշտությանը, հետո որոշեցի հաղորդաշար սկսել: Այն կոչվեց «Հայրենիքը երգարվեստի մեջ»: Երգերի միջոցով ցույց էի տալիս ինչպիսին է եղել մեր ազգագրությունը և ինպես են մեր պատմական դրվագներն արտահայտվել այդ երգերում. Պատմում է «Ռադիո Մարիամի» լրագրող-հաղորդավար Արշակ Ադամյանը:

Գագիկ Գինոսյանը Գյումրու «Ռադիո Մարիամի»՝ «Դու կարող ես» հաղորդման հյուրն է և վարողը միաժամանակ:  Նա պատասխանում է Ադամյանի հարցերին և իր հերթին հարցեր ուղղում նրան: Այլ կերպ ասած՝ հաղորդում հաղորդման մեջ:

L
Lusine
21-06-2022

🇦🇲🇦🇲🇦🇲
Loading...