12:52   25-06-2022
ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. Բլինկեն
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 24-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: Մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Բլինկենը:

Loading...