12:59   25-06-2022
Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի G7-ի հետ հանդիպմանը. Բլինքեն
Թողնել մեկնաբանություն

G7 երկրների գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 26-28-ը Գերմանիայում, նախատեսված է քննարկել նաև Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության հետևանքներն ու հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հնարավորությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա հավելել է, որ բացի ուկրաինական ճգնաժամից՝ աշխարհը բախվում է այլ գլոբալ մարտահրավերների՝ COVID-19-ի հետևանքներին և կլիմայի փոփոխությանը, որն էլ, նրա կարծիքով, հանգեցրել է պարենային խնդիրների ու անվտանգության ճգնաժամի։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել G7-ին և ՆԱՏՕ-ին՝ չխրախուսել «վատ խաղաղությունն» Ուկրաինայում և Ռուսաստանին տարածքային զիջումները։

Loading...