11:32   28-06-2022
ՆԱՏՕ-ն կընդլայնի Վրաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Մադրիդում գագաթնաժողովի ընթացքում որոշում են կայացնելու Վրաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու մասին։ Խոսքը նաև Վրաստանում ավելի շատ զորավարժություններ անցկացնելու և Թբիլիսիում առաքելությունը մեծացնելու մասին է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք կավելացնենք Վրաստանին տրվող օգնությունը՝ «Էական աջակցություն Վրաստանին» ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, խոսքը իրավիճակային տեղեկացվածության, ենթակառուցվածքների, կիբեռպաշտպանության և զորավարժությունների անցկացման մասին է։ Մենք կընդլայնենք Թբիլիսիի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-ի մարզումային կենտրոնը և կավելացնենք Վրաստանում մեր առաքելության թվակազմը»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը։

Loading...