14:30   28-06-2022
G7-ի ղեկավարները Կրեմենչուկի հրթիռակոծությունն անվանել են «պատերազմի հանցագործություն»
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել, 59 մարդ՝ վիրավորվել։ 40 մարդ անհետ կորած է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հարվածի պահին առևտրի կենտրոնում 1000-ից ավելի մարդ է գտնվել։

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ խաղաղ բնակիչներին հասցված հարվածն անվանել են պատերազմի հանցագործություն։ Նրանք խոստացել են շարունակել Ուկրաինային ֆինանսական, մարդասիրական և ռազմական օգնության տրամադրումն այնքան, որքան դրա կարիքը լինի։ Ռուսական կողմն արևտրի կենտրոնի հրթիռակոծությունը չի մեկնաբանել։

Loading...