14:51   28-06-2022
Image Description
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ պետի նշանակման վերաբերյալ հարցին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, նշեց, որ չկա քաղաքական պատճառով չբացահայտվող կոռուպցիոն գործ:

«Իմ քաղաքական մերձավորներից կալանքի տակ գտնվող մարդ կա: Փաստն այն է, որ այսօր կալանքի տակ ունենք մարդ, ով կալանքի պահին եղել է գործող նախարար, ունենք, որ կալանքի պահին եղել է կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ունենք կալանքի տակ գտնվող մարդ, որ կալանքի պահին եղել է նախարարի տեղակալ, ՔՊ կուսակցության անդամ, կալանքի պահին եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ և այլն: Որևէ մեկը հիմք չունի ասելու, թե Հայաստանում որևէ կոռուպցիոն գործ կա, որը քաղաքական պատճառով չի բացահայտվում:

Եթե քաղաքական պատճառով չբացահայտվող գործեր կան, ապա այդ գործերի չբացահայտման հանգամանքները վերաբերում են ոչ թե մեր, այլ նախկին կառավարությանը: Այսօր էլ նախկին իշխանության ներկայացուցիչներ ամենատարբեր օղակներում ունեն լծակներ, ծանոթներ, կապեր և այլն»,- ասաց Փաշինյանը:

Loading...