18:17   29-06-2022
Հուլիսի 7-ից Ստեփանակերտ-Երևան անվճար երթուղուց կարող են օգտվել միայն զոհերի ընտանիքների անդամները, հաշմանդամները, տեղահանվածները
Թողնել մեկնաբանություն

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը, տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կկազմակերպվեն միայն պատերազմում զոհվածների ընտանիքներիի անդամների (այսինքն՝ ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնող (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար շաբաթվա երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 13:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտի ներքևի հարակից կանգառից:

Հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին, շաբաթվա՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը՝ 9:00-13:00 և 14:00-18:00 ժամերին»:

Loading...