18:23   29-06-2022
Image Description
Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը: Այս մասին ասված է չորեքշաբթի՝ հունիսի 29-ին, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները ներառում են երկիր մուտքի արգելք և ակտիվների սառեցում։

Սև ցուցակում ընդգրվել են ռուս ձեռնարկատեր Վլադիմիր Պոտանինը, Կեմերովի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը և նրա կինը՝ Աննան, «Տուվինի էնեգետիկ արդյունաբերական կորպորացիայի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուսլան Բայսարովն ու այլ ռուսաստանցիներ:

Սահմանափակումներ են մտցվել նաև Մոսկվայի արդյունաբերական բանկի հետ նկատմամբ:

Loading...