18:24   29-06-2022
ՆԱՏՕ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի. Շոլց
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն իրականացնել զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: «Լավ Է, որ այն երկրները, որոնք հավաքվել են այստեղ, ինչպես նաեւ շատ այլ (պետություններ) իրենց ավանդն են ներդնում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն. տրամադրում են ֆինանսական միջոցներ, հումանիտար օգնություն, ինչպես նաեւ մատակարարում են զենք, որի շտապ կարիքն Ուկրաիան ունի»,- հունիսի 29-ին հայտնել Է Շոլցը լրագրողներին՝ ժամանելով Մադրիդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Loading...