11:16   30-06-2022
Արցախի նախագահն ու «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամները քննարկել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները
Թողնել մեկնաբանություն

Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը բարձր է գնահատել նախաձեռնության հետևողական աշխատանքը, նշել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա բարդ գործընթացներում չափազանց կարևոր է հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ներուժի և ջանքերի միավորումը՝ հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի հարատևման։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

Loading...