11:23   05-07-2022
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում ՌԴ 57 ֆիզիկական անձանց նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի հակառուսական պատժամիջոցների նոր ցուցակը ներառում է 57 ֆիզիկական անձանց և 6 կազմակերպություններ: Ցուցակում է հայտնվել Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն և նրա տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն, «Սեվերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի հարազատները, ինչպես նաև թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը կնոջ հետ:

Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների թվում են «Ալմազ Անթեյը», Մշակույթի ռազմավարական հիմնադրամը, ինչպես նաև մի շարք տեղեկատվական պորտալներ, ներառյալ SouthFront-ն ու «Инфорос»-ը:

Պատժամիջոցները ենթադրում են Ճապոնիայում ակտիվների սառեցում՝ դրանց հայտնաբերման դեպքում, ինչպես նաև արգելք ցուցակում հայտնված անձանց և կազմակերպությունների հետ ֆինանսական օպերացիաների կատարման համար:

Loading...