19:00   05-07-2022
Եռաբլուրում զոհված տղաների ոգուց ծնվածները գալիս են.ուշադիր նայեք ձեր շուրջը.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Տպավորություն է, որ մարդիկ իշխանությունը ստանձնելուց առաջ մութ ուժերին երդում են տալիս.... Ինչու՞ չի խոսվում, որ խորհրդային տարիներին Բերձորը Կարմիր Քուրդիստան վարչական շրջանն էր, որտեղ  գրեթե չկային ադրբեջանցիներ: Ինչու՞ որևէ հայ պաշտոնյա կամ դիվանագետ չի խոսում, որ այդ տարածքներում ադրբեջանցիները ժամանակին գնդակահարել են իրենց իսկ քաղաքացիներին…

Բայց չխոսողները թող լավ իմանան՝ բոլոր նրանք, ովքեր մահացան հանուն Արցախի և հայոց պետականության, շարունակելու են իրենց հոգևոր անմահ երթը: Նրանք թույլ չեն տա պարտվել: Նրանք թույլ չեն տա իրականացնել ձեր ծրագրերը: Վախեցե՛ք նրանցից, նրանք գալիս են: Նրանք կան ամենուր, շուռ եկեք մի պահ և նայեք ձեր թիկունքի հետևում: Աղավնոն, Բերձորը հայկական պատմական իրականություն է, հայոց պատմական աշխարհի անբաժանելի մասը: Գալու են հենց նրանք, ովքեր ծնվել են այդ շանթանման հերոսների գերեզմաններից. Եռաբլուրում տղաների ոգուց ծնվածները գալիս են, գալիս են պատժելու ձեզ: 

Գագիկ Գինոսյանը խոսել է Աղավնոյի և Բերձորի մասին:

Loading...