20:12   06-07-2022
Image Description
Տեղի է ունեցել հայ-նիդեռլանդական գործարար օրերի բացումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-նիդեռլանդական գործարար օրերի բացմանը։

Միջոցառմանը ներկայացվել են Նիդեռլանդների տնտեսական հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդեռլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։

Loading...