20:01   11-07-2022
Վաճառքի հանված Հայաստանը սեփական գինը որոշելու ուժ չունի. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

ԵՄ և Ռուս-թուրքական ձևաչափերի քննարկումը բովանդակազուրկ է: Մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի: Մենք այս պահին համաշխարհային լուրջ անցումային շրջանում ենք, որի ժամանակավոր հանգուցալուծմամբ միայն կհստակեցնենք մեր անելիքները: Միայն այդ ժամանակ կարող ենք պատկերացում ունենալ Արցախյան խնդրի շուրջ նոր կամ նախկին ձևաչափերի հարցում: Այս պահին վաճառքի հանված Հայաստանը որևէ դերակատարում ու որոշում կայացնելու կարողություն չունի: Այլ բան չի մնում, քան սպասել ուկրաինական ճգնաժամի ավարտին: Ամեն դեպքում Արցախը այս պահին պատերազմի առճակատման կետ չէ:

Loading...