19:00   12-07-2022
«Գագիկ մի րոպե հետ արի. որոշել եմ մեռնել». «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Իմ հայրական տնից քիչ այն կողմ Շառլ Ազնավուրի հայրական տունն է, մի քիչ այն կողմ էլ Լուսինե Զաքարյանի տունը: Արթուր Մեսչյան, Մանանդյան, Մալխասյանց, Սուրենյանց, Կոջոյան, Խաչվանքյան…. այսպես անընդհատ կարելի է թվել:

Հանճարածին այդ հայաշունչ փոքրիկ քաղաքում՝ Ախլցխայում, Խորհրդային հասարակարգը այնպես էր «վրաերթի» ենթարկել հասարակությունը, որ քաղաքում մենք երևի միակ ընտանիքն էինք, որտեղ տան մեծին «հայրիկ»-ով  էին դիմում: Դա օտար իշխանության ներքո սեփական նկարագիրը պահելու ձև էր: Հայրս քաղաքում դարձավ այդպիսի կերպար՝ խորհրդավոր, ազգային: 

Այդ պատճառով քանի կռիվ անցա…. քանի քամահրանք ու քմծիծաղ:

Լուսահոգի ընկերոջս՝ Սամվել Կարապետյանի հետ գնացինք Ախլցխա: Երեք օր ու գիշեր չափագրում էինք եկեղեցիները՝ գիշերները վայելելով հորս ընկերակցությունը:  Երբ պատրաստվում էինք դուրս գալ ասաց…. «Գագիկ մի րոպե հետ արի»: Մեր զրույցի առաջին նախադասությունը 15 տարի սղոցում է ականջս ու հոգիս:  Նա աչքերը բարձրացրեց ու ասաց՝ ես որոշել եմ մեռնել: 

Գագիկ Գինոսյանը իր այս հաղորդումը նվիրել է իր հոր` Մարտիրոս Գինոսյանի հիշատակին:

Loading...