19:18   15-07-2022
Զինվում են սովորական մարդիկ՝ բժշկից մինչև դասախոս. «Ի զեն»
Թողնել մեկնաբանություն

Սերունդը որակապես գուցե տարբերվում է, բայց վստահաբար վատը չի դառնում: Այն ուզում է զինվել: Իր մոտ զինվելու ցանկությունը առաջացավ հատկապես պատերազմից հետո: Սեփական օրինակի մասին պատմում է Ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրերի ղեկավար Հաբեթ Մադոյանը: Առաջին զենքը գնել է պատերազմից հետո, հաջորդը՝ նվիրել են: Սերունդը վատը չի դառնում, վստահ է, պարզապես փոխվում են աշխարհի հետ շփման եղանակներն ու գործիքակազմը: Մադոյանը կարծում է՝ առաջնահերթ այսօր պետք է լինի զինված ու պաշտպանված լինելը: Այն կփոխի թե՛ մտածելակերպ, թե՛ պատասխանատավություն հայրենիքի հանդեպ: Հստակեցնենք՝ տուժողը միշտ անզեն մարդն է լինելու:

Loading...