«Չքնեք տղաներ չքնեք», «Այլ աչեր կան իմ սրտում», «Շահը շահին ասաց շահն կլինի շահը անշահ»: Այս տողերը շատերին է ծանոթ, սակայն հեղինակը քչերին է հայտնի: Այս մարդը նաև հեղինակել է Շուշիի երգչախմբի երգացանկում շուրջ 69 երգ: Արցախի և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանը հուլիսի 22-ին կդառնար 85 տարեկան:
Նրա մասին է պատմում Սահակյանի վաղեմի ընկեր, «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Զաքար Քեշիշյանը: