09:59   10-08-2022
Image Description
Վերջին շաբաթներին Միջերկրական ծովում «աննկատ կերպով» ռուսական նավթ են գնում
Թողնել մեկնաբանություն

Վերջին շաբաթներին Միջերկրական ծովում «աննկատ կերպով» ռուսական նավթ են գնում Եվրամիության կողմից մասնակի էմբարգոյի նախաշեմին:

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ ռուսական նավթի հոսքերը դեպի Իտալիա յոթ շաբաթվա առավելագույնին են հասել, մինչդեռ Թուրքիա մատակարարումները հասել են վեց շաբաթվա առավելագույնին:

Իսպանիան ստացել է Urals նավթի առաջին խմբաքանակը չորս ամսվա ընթացքում, իսկ փետրվարից ի վեր առաջին անգամ նույն խառնուրդը Բալթիկ ծովից Հունաստան է ուղարկվել։

Միեւնույն ժամանակ, հյուսիսային Եվրոպայում հաճախորդներին մատակարարումները կրճատվել են։

Մինչ Եվրամիությունը նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ դադարեցնել ռուսական նավթի ծովային ներկրումը, օգոստոսին հոսքերի ավելացումը վկայում է այն դժվարությունների մասին, որոնց եվրոպացիները կբախվեն այլընտրանքային ռեսուրսներ փնտրելիս։

Եվրոպացի գնորդներին մատակարարումները հասել են հինգ շաբաթվա առավելագույնին՝ օրական 1.38 միլիոն բարել, թեեւ դա դեռ ցածր է ուկրաինական պատերազմից առաջ օրական 1.85 միլիոն բարելից:

Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է օրական մոտ 1.75 մլն բարել առաքել Ասիա, թեեւ հոսքերը կրճատվել են ապրիլին եւ մայիսին օրական 2.1 մլն բարել արտահանումից հետո։

Բեռնանավերն եւս աշխատում են հում նավթի ծագումը թաքցնելու ուղղությամբ՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներին ճանապարհը շարունակել թույլ տալու համար։

Loading...