11:40   10-08-2022
Image Description
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում. Երևանի քաղաքապետարան
Թողնել մեկնաբանություն

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

Loading...