11:59   12-08-2022
«Մշակութամետ»-ը ոչ միայն մշակույթի, այլ նաև «միասին»-ի մասին է. «Թարմ ուղեղով»՝ Ջեմմա Մանուկյանի և Աստղիկ Մախսուդյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Պատերազմել մշակույթի համար: Պետության շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել հենց այս պատերազմով. սերունդին դաստիարակելազգային արժեքներով, հայրենատեր: Այդ նպատակն էր, որ համալրեց հետպատերազմյան նախաձեռնությունների շարքը: Այս անգամ հերթը «Մշակութամետ»-ինն էր: Ըստ նախաձեռնության համահիմնադիր Ջեմմա Մանուկյանի՝ գործը 6-7 հոգով սկսեցին, այսօր 100-ից ավել կամավորներ աշխատում են հանուն համայնքների զարգացման: Մեկնարկին Տավուշն էր, բայց այսօր վտանգված Աղավնոն ևս դարձել է այս նախաձեռնության մասնիկը: Համահիմնադիր Աստղիկ Մախսուդյանի խոսքով՝ սա կամավոր գործ է և բոլորվին դժվար չէ, եթե կա նպատակ և հստակ ուղղություն:

Loading...