Օգոստոսի 12-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետի օպերատիվ խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ինժեներասակրավորական խմբի մոտենալը:
Արկը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք` հետագա ոչնչացման նպատակով։