11:37   13-08-2022
Image Description
Եվրամիության երկրները օգոստոսի վերջին կքննարկեն ռուսաստանցիների համար վիզայի արգելքը. AFP
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության Խորհրդում նախագահող Չեխիան օգոստոսի վերջին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպմանը նախաձեռնել է իր գործընկերների հետ քննարկում Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզաների տրամադրման արգելք սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկուն։

«ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքը կարող է ևս մեկ արդյունավետ պատժամիջոց լինել Ռուսաստանի դեմ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։

Ինչպես գրում է AFP-ն, Չեխիայի ԱԳ նախարարը պետք է համոզի նման միջոցի անհրաժեշտությունը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին:

Loading...