11:40   13-08-2022
Image Description
Ադրբեջանցի հաքերները հարձակման են ենթարկել հունական Greek City Times-ը Ալիևի ռեժիմի մասին հոդված հրապարակելուց հետո
Թողնել մեկնաբանություն

Հունական Greek City Times  պարբերականի կայքէջը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակման՝ Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին հոդված հրապարակելու համար, որը դուր չի եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է  Greek City Times պարբերականի լրագրող Փոլ Անտոնոպուլոսը:

Փոլ Անտոնոպուլոսը  գրել է, որ «Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին» վերնագրով հոդվածը հրապարակելուց հետո Greek City Times-ը ադրբեջանցի հաքերների կողմից մեկ ժամ ենթարկվել է հաքերային հարձակման:

«Բռնապետ Ալիևը, ով վերահսկում է գործողությունները, դժգոհ է»,- գրել է Անտոնոպուլոսը:

Ավելի վաղ,  հունական Greek City Times պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ: Greek City Times-ի լրագրողը ներկայացրել էր 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և  նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս:

Loading...