13:19   13-08-2022
Image Description
Օլիմպիադայում հաղթած ուզբեկ շախմատիստները հայրենիք վերադառնալուց հետո ստացել են մեքենաներ ու խոշոր դրամական պարգևներ
Թողնել մեկնաբանություն

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Ուզբեկստանի հավաքականի անդամները պարգևատրվել են հայրենիք վերադառնալուց հետո։

Շախմատիստները երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևի կողմից ստացել են ուզբեկական 60 միլիոն սում (մոտ 53 հազար եվրո), իսկ նրանց մարզիչները՝ 30 միլիոն։ Շախմատիստները նաև պարգևատրվել են Chevrolet Equinox ավտոմեքենաներով։

Հիշեցնենք, որ Չենայում ուզբեկները միայն լրացուցիչ ցուցանիշներով էին գերազանցել Հայաստանի հավաքականին։

Loading...