13:21   13-08-2022
Image Description
Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 հազար մարդու տարհանում է հայտարարվել
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում «Մեարի» թայֆունի պատճառով հայտարարվել է 72 հազար մարդու տարհանում: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Տարհանման ցուցումը 4-րդն է սպառնալիքի 5 հնարավոր մակարդակներից:

Թայֆուն «Մեարին», որը կորեերեն նշանակում է «արձագանք», առաջացել է ուրբաթ, Ճապոնիայից հարավ: Ինչպես սպասվում է, օրվա երկրորդ կեսին այն կհարվածի Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափին: Առաջին հարվածը բաժին կհասնի վերոնշյալ պրեֆեկտուրային: Անցած մեկ օրում այնտեղ արձանագրվել է ավելի քան 200 մմ տեղում:

Loading...