15:34   13-08-2022
Image Description
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների մատակարարման հարցը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան դեմ է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հետաձգմանը եւ պահանջում է Պենտագոնից հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին, գրում է Sabah թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Թուրքիան չի ցանկանում, որ այս խնդիրը ենթարկվի երկարատեւ ընթացակարգի։ Այդ պատճառով բանակցություններ է վարում Պենտագոնի հետ եւ պահանջում, որ հարցը ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին»,-հայտնել են աղբյուրները։

Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ եւ արդիականացնել եւս 80-ը:  

Loading...