15:37   13-08-2022
Image Description
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 28 694 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 28 694 նոր դեպք, մահացել է 60 մարդ, ավելի քան 2,7 հազար մարդ հոսպիտալացվել է, ապաքինվել՝ 16874-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 2761 մարդ և նախորդ օրվա համեմատ աճել է 5,4 տոկոսով»,- ասվում է զեկույցում։

Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 42 մարզում, 37-ում՝ նվազում, վեց մարզում իրավիճակը չի փոխվել:

Loading...