15:39   13-08-2022
Image Description
Ղազախստանը հերքել է Ռուսաստանը շրջանցող ճանապարհով նավթի արտահանման նախապատրաստումը
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հերքել է տեղեկությունը, թե Նուր Սուլթանը նախատեսում է նավթի արտահանում՝ շրջանցելով Ռուսաստանը։

Ճեպազրույցի ժամանակ պաշտոնյան հայտնել է, որ սեպտեմբերին նավթի տեղափոխման մասին որևէ համաձայնագրի ստորագրման մասին խոսք չկա:

«Բացի դրանից՝ 1,5 մլն տոննան բավական ծիծաղելի է, այդ ծավալը չի կարող լուծել մեր արտահանման հետ կապված խնդիրները»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով ավելի վաղ Reuters-ի հրապարակումը:

Ակչուլակովը հայտնել է, որ Ղազախստանի հիմնական խնդիրը Կասպից խողովակաշարային կոնսորցիումի համակարգի անխափան աշխատանքի պահպանումն է, քանի որ դա երկրի համար առավել շահավետ տարբերակն է:

Loading...