12:42   14-08-2022
Image Description
Գերմանիան Լեհաստանին մեղադրում է Օդեր գետի բնապահպանական աղետի համար
Թողնել մեկնաբանություն

Գերմանական իշխանությունները պնդում են, որ Լեհաստանն է մեղավոր խոշոր բնապահպանական աղետի համար, այն բանից հետո, երբ սահմանային Օդեր գետում սնդիկ են հայտնաբերել, դա հանգեցրել է ձկների, թռչունների և կենդանիների զանգվածային ոչնչացման։ Օգոստոսի 13-ին հայտնել է գերմանական rbb24 հեռուստաալիքը։

Բրանդենբուրգի շրջակա միջավայրի նախարարը էկոլոգիական աղետի պատճառ է անվանել ջրում լուծված աղերը։ Սակայն, թե ինչպես են նրանք հայտնվել այնտեղ, դեռ ոչ ոք չի կարող հաստատել։ Այժմ գերմանացի կամավորները տոննաներով սատկած ձուկ են դուրս բերում գետից։

 Ահազանգ են հնչեցրել նաև լեհ ձկնորսները, ովքեր հայտնել են, որ գետի իրենց կողմում նույնպես տոննաներով ձկներ են սատկում, ինչը հավանաբար ջուրը լցված թունավոր լուծիչի պատճառով է։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է 1 միլիոն զլոտի (մոտ 220,000 դոլար) պարգև՝ գետը թունավորելու մեղավորներին գտնելու համար։

Աղտոտվածությունը սկսել է տարածվել Օդերի վտակների վրա։ Արդեն հայտնի է, որ տուժել է Բարիչ գետը։ Հաղորդվում է, որ այժմ թունավոր նյութերով ջուրն իջնում ​​է Բալթիկ ծով։

Loading...