14:36   14-08-2022
Image Description
Սլովակիան նախատեսում է Ուկրաինային հանձնել ՄԻԳ-29 կործանիչներ
Թողնել մեկնաբանություն

Սլովակիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել իր ՄԻԳ-29 կործանիչները։

Ինչպես գրում է «BBC»-ն, այս մասին ասել է Սլովակիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մարտինա Կովալկաշիկովան։ Փոխանցում է 1tv.ge-ն։

«Մեր շահը կայանում է նրանում, որ այդ ինքնաթիռները ուղարկվեն Ուկրաինա։ Ըստ այդմ, հնարավոր է նաև սցենար, որ Սլովակիան Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարի և Եվրամիությունից ստանա դրանց արժեքի համար վճար, որն անհրաժեշտ է մեր երկրի պաշտպանության համար»,- ասել է մամուլի քարտուղարը։

Կովալկաշիկովան չի նշել կործանիչների թիվը, սակայն, ինչպես գրում է «BBC»-ն, Սլովակիան իր տրամադրության տակ ունի մինչև 12 միավոր ՄԻԳ-29 կործանիչ։

Loading...