10:34   16-08-2022
Image Description
Ուկրաինական ուժերը մոտ 25 անգամ գնդակոծել են Էներգոդարը և Զապորոժիեի ատոմակայանի տարածքը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները ծանր հրետանիով մոտ 25 հարված են հասցրել Էներգոդարին, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի տարածքին։ MK պարբերականի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել երկու ժամվա ընթացքում։

Ինչպես հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը Telegram-ի իր ալիքում, հարվածները հասցվել են ամերիկյան M-777 հաուբիցներից։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ արևմտյան երկրները բացահայտ ստում են, երբ պնդում են, որ ՌԴ-ն, իբր, սպառնալիք է ներկայացնում Զապորոժիեի ատոմակայանի համար։

Զախարովան եվրոպական երկրներին կոչ է արել անհապաղ ազդել Կիևի իշխանությունների վրա և ստիպել նրանց դադարեցնել ատոմակայանի և դրա հարակից տարածքների գնդակոծությունները։

Loading...