19:50   16-08-2022
Սեպտեմբերի 3-ին կբացվեն «Կարնո դռները». «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Միևնույն երգն ու երգատեսակը այս կամ այն տարածաշրջանում ստանում է այլ ձև: Լեռնոտ տարածքներում այն ավելի կոչական է ու մարտնչող, դաշտավայրերում ՝ հանգիստ ու խաղաղ: Բնությունն ամեն երգի վրա իր կնիքն է թողել: Այդպես էր կարծում նաև Կոմիտաս վարդապետը, որի «Էջմիածին» ստեղծագործությունը կհնչի Օգոստոսի 18-ին՝ «Կարնո դուռ» անվանումը կրող համերգին:

Կարինը 4 դուռ ուներ: Մեկը՝ Պոլսո, մեկը՝ Էրզնկայի, մյուսն էլ՝ Ախլցխայի, որը տանում էր դեպի  Ռուսաց կայսրություն:

Տեղահանումների ենթարկված Կարինն էլ ուներ իր  մշակույթային առնաձնահատկությունները: Կարնո երգերը, օրինակ օրորոցայինը, Կարնո պարերը, օրինակ Քոչարին, բարբառը և այլն: Այդ ամենը հանդիսատեսը կարող է զգալ Սեպտեմբերի 3-ին կայանալիք «Կարնո դուռ» համերգի ժամանակ:

Երաժշտագետ Անի Հակոբյանը Գագիկ Գինոսյանի հյուրն է:

Ուշադրություն հաղորդման տեսագրման ժամանակ ՀՀ-ում դեռ սգո օր չէր հայտարարվել: Օգոստոսի 18-ին սպասվելիք համերգը կկայանա Սեպտեմբերի 3-ին:

Loading...