18:13   17-08-2022
Image Description
Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները
Թողնել մեկնաբանություն

«Մոլդովագազ»-ը «Գազպրոմ»-ին խնդրում Է մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել օգոստոսի եւ սեպտեմբերի համար ավանսային վճարումների ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը:

«Մոլդովագազ» բաժնետիրական ընկերությունը դիմել Է «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ խնդրելով մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել ավանսային վճարումների ժամկետն ընթացիկ տարվա օգոստոսի եւ սեպտեմբերի համար»,-Չեբանը գրել Է Telefram-ալիքով:

«Գազպրոմ»-ը եւ «Մոլդովագազ»-ը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին երկարատեւ բանակցություններից հետո երկարացրել Է գազի մատակարարման պարտավորագիրը հինգ տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 1-ից: «Գազպրոմ»-ը հայտարարել Է, որ, հաշվի առնելով Մոլդովայում ստեղծված իրադրությունը, որոշում Է ընդունվել պարտավորագիր ստորագրել գործնականում մոլդովական կողմի պայմաններով, բայց այն պայմանով, որ ժամանակին 100 տոկոսով կատարվեն ընթացիկ վճարումները:

Նոյեմբերին հանրապետությունում խնդիրներ են առաջացել ժամանակին վճարումները փոխանցելու կապակցությամբ: Հունվարին «Մոլդովագազ»-ը կրկին դժվարությունների Է բախվել «Գազպրոմ»-ին վճարումներ կատարելիս, խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել 60 օրով: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը երկյուղ Է հայտնել, որ ապագայում կարող Է կրկնվել չվճարումների ճգնաժամը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...