10:26   18-08-2022
Image Description
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու« առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը:

«Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք ողջունում ենք փրկարարների նվիրվածությունը, ովքեր շարունակում են անհետ կորածների որոնումները»-ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...