10:51   18-08-2022
Image Description
Թուրքիան ու Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն․ Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն նշել է, որ կրկին դեսպանների նշանակումը Իսրայելի հետ սկսված հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է:

Loading...