14:36   18-08-2022
Image Description
Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին  պաշտոնական այցով կմեկնի Բաքու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահականի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված են երկու պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ։

Բանակցությունների օրակարգում կլինեն ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես,  առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման շուրջ:

Նախատեսվում է բանակցությունների  արդյունքում ստորագրել  մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Loading...