16:09   19-08-2022
Image Description
Գերմանիայի ԱԳՆ-ն ընթացիկ տարում 2,77 մլրդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել Է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը: Այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 19-ին Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հումանիտար օգնությունից Է կախված կրկնապատիկ ավելի մարդ, քան երեք տարի առաջ: Շատերի համար դա բառացիորեն կենաց եւ մահու հարց Է»,- նշել Է Բերբոքը: Ըստ որում նա հավելել Է, որ, «հաշվի առնելով իրադարձությունների այս զարգացումը՝ այժմ ժամանակը չԷ կրճատելու հումանիտար օգնությունը, նույնիսկ եթե գոտիները ձեգելու լինենք շատ բագավառներում»: «Նկատի առնելով դա՝ դաշնային արտաքին գործերի նախարարությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո Է հատկացնում մարդասիրական օգնության համար»,- ընդգծել Է նա: Դա, Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով, «Գերմանիան դարձնում Է հումանիտար օգնության՝ մեծությամբ երկրորդ դոնորն աշխարհում, ինչպես դա եղել Է շատ տարիների ընթացքում»:

«Միեւնույն ժամանակ մենք աշխատում ենք ամբողջ աշխարհում, որպեսզի մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները չդառնան բռնության եւ հետապնդման օբյեկտներ իրենց կաեւոր աշխատանքի հետեւանքով»,- ասել Է Բերբոքը: «Մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում են մեր օգնությանն իրենց մեծագույն կարիքներում, եւ մեր՝ որպես միջազգային հանրակցության պատասխանատվությունն Է չլքել նրանց»,- եզրափակել Է նա:

Ամեն տարի Հումանիար օգնության համաշխարհային օրը նվիրվում Է որոշակի թեմայի, որի շրջանակներում հումանիտար գործընկերները միավորում են ջաները ճգնաժամերի հետեւանքով տուժած մարդկանց փրկության, նրանց բարեկացության ապահովման եւ նրանց արժանապատվության հարգման համար, ինչպես նաեւ հումանիտար աշխատակիցների անվտանգության ապահովման համար: Հումանիտար օգնության համաշխարհային օրն այս տարի ընդգծում Է կոլեկտիվ ջանքերի դերը հումանիտար գործունեության ճանաչման բարձրացման համար: Ուշադրության կենտրոնում են դրվում հազարավոր կամավորներ, պրոֆեսիոնալներ, որոնք ցույց են տաիս անհետաձգելի բժշկական օգնություն, տրամադրում արյուն, սնունդ, պաշպանություն, ջուր եւ շատ այլ բաներ ճգնաժամից տուժած մարդկանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...