19:41   07-09-2022
Image Description
Փորձում ենք պարզել, թե որն է կյանքի շարունակականությունը ապահովող գործոնը Երկիր մոլորակի վրա. Բեթանի Էլման
Թողնել մեկնաբանություն

Որքան գիտնականները ուսումնասիրում են տիեզերքը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Երկիր մոլորակը շատ յուրահատուկ տեղ է կյանքի համար և այստեղ շատ փխրուն է կլիմայական հավասարակշռությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց մոլորակաբանության պրոֆեսոր Բեթանի Էլմանը։

«Այսինքն, ուսումնասիրելով տիեզերքը՝ պետք է հասկանանք, թե որն է այն կարևոր գործոնը, որն ապահովում է Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականությունը, որովհետև երբ ուսումնասիրում ենք Մարսը և Վեներան, ապա տեսնում ենք, որ նրանք շատ նման են Երկրին կամ առնվազն ինչ-որ պահին շատ նման են եղել Երկրին։ Ի՞նչն է բերել փոփոխության, ինչպե՞ս կարող ենք Մարսից և Վեներայից դասեր քաղելով՝ ապահովել Երկիր մոլորակի կյանքի շարունակականությունը։ Ինչո՞ւ ենք ուսումնասիրում, որովհետև փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք պաշտպանել ինքներս մեզ»,- ասաց Էլմանը։

Մոլորակաբանության պրոֆեսորի խոսքով՝ գիտնականները որքան շատ են ուսումնասիրում Արեգակնային համակարգը ու տիեզերքը, այնքան ակնհայտ է դառնում, որ Երկիրը շատ կարևոր կենսավայր է և եղել է վերջին 4 միլիարդ տարիների ընթացքում։

Loading...