17:32   09-09-2022
Image Description
Ջորջ Նիլդը հուսով է, որ առաջիկա տասնամյակում դեպի տիեզերք ուղևորության տոմսերի գները կնվազեն
Թողնել մեկնաբանություն

Տիեզերք թռչելու համար տոմսերի գները ներկայումս շատ թանկ են, սակայն ժամանակի ընթացքում դրանք կնվազեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակում այս մասին ասաց տիեզերագնաց և ինժեներ Ջորջ Նիլդը, ով զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ և մասնավոր չվերթով մեկնել է տիեզերք։ 

«Այո, դուք կարող եք գնել տոմսը դեպի տիեզերք թռչելու համար։ Իհարկե, այն շատ թանկ է, սակայն գները ժամանակի ընթացքում կնվազեն, ուստի կարող եք ունենալ այդ ճամփորդությունը։ Իհարկե, դժվար է այս պահին հստակ ասել, թե երբ այդ հնարավորությունը կտրվի, բայց ինչպես օդանավի տոմսերի դեպքում է, երբ ի սկզբանե դրանք բավականին թանկ էին, սակայն ժամանակի ընթացքում գները իջան և հասանելի դարձան մարդկանց համար, նույնը կլինի տիեզերական զբոսաշրջության դեպքում գալիք տասնամյակների ընթացքում ։ Կարծում եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենաք ձեզ թույլ տալ նման ճամփորդություն»,- ասաց Նիլդը։

 

Loading...