17:33   09-09-2022
Image Description
Այստեղ ամենահրաշալին մարդիկ են. STARMUSI-ի հյուրերը՝ Հայաստանի մասին
Թողնել մեկնաբանություն

STARMUS VI փառատոնի  շրջանակներում Հայաստան ժամանած գիտնականները և հյուրերը տպավորված են երկրի  մշակույթով, պատմությամբ, համեղ ուտելիքներով:

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ լուսնագնաց , «Ապոլոն-16» առաքելության մասնակից, Չարլի Դյուքը նշեց, որ մասնակցել է բոլոր  STARMUS-ներին, բացի առաջինից:

«Այս անգամ Հայաստանում եմ կնոջս հետ և ինձ համար մեծ պատիվ է վայելել այս ժողովրդի հյուրընկալությունը, ինչպես նաև բացահայտել պատմամշակութային հարուստ ժառանգությունը, որն ունի այս երկիրը»,-ասաց նա:

Միաձուլված գիտության և տեխնոլոգիայի մասնագետ և հետազոտող Թոնի Դոնը տպավորված է Հայաստանում ընթացող  STARMUSI-ի ընթացքում տեղի ունեցող քննարկումներով:  

«Անկախ նրանից դու գիտնականի հետ ես շփվում, թե ուղղակի մասնակիցների՝ բոլորը բաց են հարցերի, պատասխանների և քննարկումների համար: Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանայի առանձնահատուկ նշել, որ այստեղ ամենահրաշալին մարդիկ են,  ամենահրաշալի ուտելիքը: Ես այնպես եմ սիրահարվել Հայաստանին, որ հույս ունեմ գալիք տարի կկարողանամ  այցելել  Հայաստան»,- ասաց նա:

Loading...