12:11   21-09-2022
Image Description
Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակը՝ Ջերմուկի ուղղությամբ շրջափակման մեջ հայտնված հակառակորդի խմբի մասին
Թողնել մեկնաբանություն

 Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից հաջողվե՞լ է արդյոք հեռացնել ադրբեջանական խմբին, ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 

Անդրադառնալով հստակեցնող հարցին, թե հակառակորդի խումբը դեռ շարունակո՞ւմ է շրջափակման մեջ մնալ՝ նա կրկնեց, որ ԳՇ պետի կողմից իրադրության ներկայացումից հետո իրադրության որևէ փոփոխություն չկա:

Իսկ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին Ջերմուկում հայտնել էր, որ ադրբեջանակն զորքերից մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ, խումբը կողքերից շրջափակված է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:

Անդրադառնալով դիրքային, տարածքային հնարավոր կորուստների մասին հարցին՝ խոսնակն ասաց, որ թե՛ նյութական, թե՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն տրամադրի:

Նա վստահեցրեց, որ բոլոր զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո:

«ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց Թորոսյանը:

Loading...