11:49   23-09-2022
Image Description
Հայկական ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի պնդումները
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 22-ի երեկոյից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

Loading...