12:53   25-09-2022
Image Description
Իրանի ռեժիմի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն վեցերորդ օրն անընդմեջ
Թողնել մեկնաբանություն

Արդեն վեցերորդ օրն է Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները փակել են երկրի տարբեր քաղաքների փողոցները և հաղորդում են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Օշնավիե քաղաքը,գրում է The Jerusalem Post-ը:
Կառավարության դեմ բողոքի ցույցերը բռնկվեցին ինչպես առցանց, այնպես էլ փողոցներում անցած շաբաթ այն բանից հետո, երբ Մահսա Ամինին մահացավ ոստիկանական կալանքի տակ՝ ոստիկանների կողմից նրան ձերբակալելուց հետո, որոնք մեղադրում էին նրան իր հիջաբը սխալ կրելու մեջ:
Ամինիի մահվան լուրը տարածվելուց հետո, իրանցի կանայք հայտնվեցին սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութեր, թե ինչպես են իրենց մազերը կտրում և այրում իրենց հիջաբը, իսկ համացանցում տեղադրված այլ տեսանյութեր ցույց են տալիս, որ փողոցներում բոլոր տարիքի կանայք թափահարում են իրենց հիջաբը:
Ցուցարարները, որոնք բաղկացած էին և՛ տղամարդկանցից, և՛ կանանցից, երթով անցան փողոցներով՝ վանկարկելով «մահ բռնապետին» և «ապրի՛ ազատ կամ մեռիր» կարգախոսներ, փակեցին ճանապարհները և վնաս հասցրեցին անվտանգության ուժերին, որոնք փորձում էին կանգնեցնել իրենց:
Մինչ այս պահը հաղորդել է 35 զոհերի ընդհանուր թվի մասին, սակայն հստակ թիվը  դեռ պարզ չէ :
Իրան Ինթերնեյշնլը շաբաթ օրը հաղորդել է, որ հյուսիսային Գիլան քաղաքում 739 ձերբակալություն է իրականացվել, որոնցից միայն 60-ն են կանայք: Անթիվ-անհամար ձերբակալություններ են կատարվել ողջ երկրում։
«Ձերբակալվածների մեծ մասը երիտասարդներ են, սակայն նրանց ղեկավարներից շատերը քրեական անցյալ ունեն», – Iran International-ին ասել է Գիլանի ոստիկանությունը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը պետք է «վճռականորեն վարվի նրանց հետ, ովքեր դեմ են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։
Իրանին արգելափակված են  սոցիալական ցանցերը։
Ի պատասխան բողոքի ցույցերի՝ Իրանի կառավարությունն անցյալ շաբաթ արգելափակեց քաղաքացիների մուտքը WhatsApp և Instagram, իսկ շաբաթ օրը ցուցակում ավելացրեց Skype-ը։ Արդյունքում, Իլոն Մասկը ուրբաթ օրը հայտարարեց, որ ակտիվացնելու է SpaceX-ի արբանյակային ինտերնետային Starlink ծառայությունը, որպեսզի օգնի իրանցիներին առցանց պահել:
ԱՄՆ-ը որոշեց թուլացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի օգնի իրանցիներին խուսափել գրաքննությունից, քայլ, որը Իրանը քննադատեց շաբաթ օրը՝ ասելով, որ դա համահունչ է Թեհրանի դեմ Վաշինգտոնի թշնամական դիրքորոշմանը:
Anonymous հաքերային խումբը, որի մասնաճյուղերը հաքերային գործողություններ են սկսել Իրանի դեմ, Twitter-ում նույնպես տեղեկատվություն է տարածել իրանցիների առցանց մնալու մասին:
Ամբողջ աշխարհում մարդիկ երթ են կազմակերպել՝ ի նշան համերաշխության Իրանի կանանց։ Շաբաթ օրը մեծ երթեր են անցկացվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են Լոնդոնը, Օսլոն և Բեռլինը, որտեղ մարդիկ վանկարկում են ի պաշտպանություն Իրանում բողոքի ցույցերի:

Loading...