12:10   26-09-2022
Image Description
Ճապոնիայում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռել է 650 կիլոմետր ոչ ստանդարտ հետագծով
Թողնել մեկնաբանություն

 Սեպտեմբերի 25-ին ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 650 կիլոմետր հեռավորությամբ, իսկ դրա թռիչքի հետագիծը եղել Է ոչ ստանդարտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան:

«Հետագա վերլուծության արդունքում պարզվել Է, որ հրթիռը թռել Է շուրջ 650 կիլոմետր ոչ ստանդարտ հետագծով»,- նշել Է նա:

Նախօրյակին ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել Էր 400 կիլոմետր թռիչքի մասին: Ճապոնիայի նախարարների կաբիտնետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, մեկնաբանելով ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը, հերթական անգամ նշել Է, որ «Հյուսիսային Կորեան ապագայում կարող Է ձեռնարկել նոր սադրանքներ, ներառյալ միջուկային փորձարկումների անցկացումը»:

«Մենք կշարունակենք սերտորեն համագործացել ԱՄՆ-ի հետ, կգործադրենք առավելագույն ջանքեր տեղեկատվության հավաքման եւ աչալուրջ դիտազննման համար եւ հնարավորինս ամեն ինչ կանենք հանուն երկրի խաղաղության եւ անվտանգության ապահովման»,- հավելել Է նա:

Կորեայի Հանրապետությման զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն սեպտեմբերի 25-ին հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն բալիստիկ հռթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ավելիուշ այդ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ Ճապոնիայի առափնյա պահապնության ծառայությունը: Վերջին անգամ Փենյանը բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացրել հունիսի 5-ին: Տեղի ունեցած փորձարկումը դարձել Է 19-րդն ընթացիկ տարվա սկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...