13:30   26-09-2022
Image Description
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Թողնել մեկնաբանություն

«Ազգային առաջընթացը» հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին, այս մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքական ուժեր դե-ֆակտո արդեն սկսել են գալիք տարում նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և նույնիսկ հայտարարել քաղաքապետի իրենց թեկնածուների մասին` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս քննարկել է այդ հարցն իր վարչության նիստում և միաձայն որոշում ընդունել մասնակցել 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններին:

Կուսակցությունը նաև հայտնում է, ու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը:

Loading...