16:08   26-09-2022
Image Description
Թող հրեական համայնքը շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը Ռոշ Հաշանայի առթիվ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թող գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի:

Թող հրեական համայնքը հայերի և մյուս համայնքների հետ միասին շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:

Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»:

Loading...