10:07   27-09-2022
Image Description
Էրդողանը հայտարարում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու ցանկության մասին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է, որ կցանկանար նպաստել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը։

«Թուրքիան կողմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպմանը»,- երկուշաբթի օրը Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիայի երկխոսությունը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ առաջընթաց է գրանցում, և որպես նման ձեռքբերումների օրինակ անվանեց «հացահատիկային միջանցքի» համաձայնագիրը, որով Ուկրաինայից արդեն արտահանվել է ավելի քան 5 մլն տոննա գյուղմթերք։

Loading...