11:14   27-09-2022
Image Description
Էրդողանն Պուտինի և Զելենսկու հանդիպումը համարում է իր նպատակը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական Անկարայի նպատակն է համարել է մոտ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Թուրք առաջնորդի խոսքով՝ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպումը նախագահներին թույլ կտա հասնել «կայուն հրադադարի»։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարներին՝ ռազմագերիների փոխանակմանը նպաստելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պուտինը Էրդողանին ասել է, որ պատրաստ է վերադառնալ Կիևի հետ բանակցություններին, բայց նոր պայմաններով, որոնք ի հայտ են եկել։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարն այս մասին Էրդողանին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։

Loading...